27.05.2016|
09:18
Որպես մեծ արվեստագետ և մարդ՝ Ռիխարդ Վագները չէր կարող չմտահոգվել համայն մարդկության ճակատագրով, ապագայով։ Կոմպոզիտորը չէր կարող չանդրադառնալ մարդկությանը հուզող հավերժահարցերին՝ աշխարհում տիրող անարդարությանը, բռնությանը, կեղծիքին, իշխանատենչությանը, նյութապաշտությանը և մարդկանց պառակտող այլ արատներին, որոնք խոչընդոտում են ընթացքին դեպի լույս։